«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ինչ է սպասվում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կապույտ ձիու տարում

Ինչ է սպասվում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կապույտ ձիու տարում
09.01.2014 | 22:23

Նոր` 2014 թվականը, չի կարելի անվանել թեթև: Ձին չի սիրում նրանց, ովքեր լողում են հոսանքի ազդեցության տակ, այնպես որ` ամեն ինչ հեշտ չի տրվելու ձեզ, ձեր կյանքն ինքնիրեն չի դասավորվելու և չի լինելու կատարյալ, ինչպես դուք եք պատկերացնում: ՈՒստի որևէ արդյունքի հասնելու համար հարկավոր է տքնել:
Համառ ու աշխատասեր տիկնայք կպարգևատրվեն իրենց ջանքերի, եռանդուն աշխատանքի դիմաց: 2014 թվականը լիովին համապատասխանում է նրանց, ովքեր պատրաստ են կյանքի կոչել իրենց գաղափարներն ու գտնել դրանց պրակտիկ կիրառումը: Նրանք, ովքեր ցանկանում են մեծ գումարներ աշխատել, ի վերջո, կստեղծեն իրենց բիզնեսը: Ընդհանուր առմամբ, ձիու տարին բարենպաստ է կարիերայի համար. բոլոր ոլորտներում աշխատասեր կանանց սպասվում են աշխատավարձի բարձրացում և խրախուսական պարգևատրումներ: Ամենայն հավանականությամբ, ձեր ֆինանսական վիճակը կբարելավվի, բայց հարկ չկա շտապել` քամուն տալ ողջ գումարը` գնելով ձեզ համար ոչ անհրաժեշտ իրեր: Քանի որ տարվա տիրուհուն դուր չի գալիս իր աշխատանքը թեթևամտորեն ջուրը գցել, ապա նա կարող է վրեժխնդիր լինել:
Ձին պարզ, լայն հայացքով կենդանի է: Նա սիրում է ազատ տարածություն և չի սիրում սահմանափակումներ: Գուցե սկսվող տարում ինչ-որ բան փոխվի ձեր աշխարհընկալման մեջ: Դուք կարող եք դառնալ ավելի հանդուրժող շրջապատի նկատմամբ, կհասկանաք, որ ձեզ թույլատրելի է այն ամենը, ինչը վնասակար չէ ուրիշների համար: Եթե ձեզ համար չլուծված և չպարզաբանված վեճեր կան, և դուք կարծում եք, թե կարող եք դրանք լուծել արցունքներով և ագրեսիայով, չարաչար սխալվում եք. այդ ամենը պետք է անեիք 2013-ին: Ձին տանել չի կարողանում հակամարտությունը: 2014-ը դիվանագիտության և փոխզիջումների տարի է: Եղե´ք ավելի զիջող և խելամիտ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ